Ֆերմերների բողոքի ակցիայի ֆոնին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ուկրաինայում պատերազմը չի կարող արդարացում լինել անբարեխիղճ մրցակցության համար։ Լեհ ֆերմերները մտադիր են գործադուլ անել մինչև մարտի 10-ը։

Լեհ ֆերմերներն արդեն անցկացրել են երեսունօրյա գործադուլի երրորդ օրը։ Ցուցարարները դեմ են ԵՄ քաղաքականությանը գյուղատնտեսության և Ուկրաինայից ապրանքների ներմուծման ոլորտում, հայտնում է Euronews-ը։ Ֆերմերները ողջ երկրում փակում են մուտքը դեպի գլխավոր ճանապարհներ:

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ուկրաինական պատերազմը չի կարող արդարացում լինել անբարեխիղճ մրցակցության համար։

Ցուցարարները պահանջում են Տուսկի կառավարությունից մշակել գյուղատնտեսական նոր քաղաքականություն, որը կապահովի ոլորտի շահութաբերությունը։ Ֆերմերները մտադիր են ակցիաները շարունակել մինչև մարտի տասը։