Լեհաստանի Զինված ուժերի թվաքանակը մինչեւ 2024թ. վերջ կավելացվի եւ կհասցվի 220 հազար մարդու։ Այս մասին հայտնել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը Polstat հեռուստաալիքի եթերում, տեղեկացրել է Do Rzeczy պարբերականը։
«Ես կարծում եմ, որ մենք [բանակն] ավելացնելու հսկայական տարածք ունենք ակտիվ ռեզերվի տեսքով»,- նշել է ՊՆ ղեկավարը։ Նա նաեւ ընդգծել է, որ բանակի թվաքանակը կավելանա տարեցտարի։
Կոսինյակ-Կամիշը քննադատել է «Իրավունք եւ արդարություն» պահպանողական կուսակցության նախկին կառավարությանը «վիթխարի անգործության» համար Զինված ուժերի հարցում։ 2023թ. նոյեմբերին, ըստ ՊՆ նախկին ղեկավար Մարիուշ Բլաշչակի, լեհական բանակում ծառայել է 193 հազար մարդ, իսկ նրա թվաքանակը նախատեսվում էր հասցնել 300 հազարի միայն 2035թ.։





























