Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը երկրի նախագահ Անջեյ Դուդային ասել է, որ ապացույցներ ունի, որ լեհական հետախուզական ծառայությունները ձեռք են բերել Pegasus լրտեսական ծրագիրը, որն օգտագործվում էր ընդդիմության դեմ, գրում է Radio Polskie-ն։

«Ես ունեմ բացահայտված փաստաթուղթ, բայց սա ձեր ձեռքի տակ եղած փաստաթղթերի միայն նմուշն է, որը 100%-ով հաստատում է Pegasus-ի գնումն ու օգտագործումը», - ասել է Տուսկը: Նա հավելել է, որ այն մարդկանց ցուցակը, ում բջջային սարքերը վարակվել են ծրագրով, «շատ, շատ երկար» է։

Ըստ Տուսկի՝ Pegasus ծրագիրը ձեռք է բերվել Լեհաստանի նախորդ կառավարության աշխատանքի ժամանակ՝ Կենտրոնական հակակոռուպցիոն բյուրոյի պահանջով` Արդարադատության հիմնադրամի գումարով։