Իսպանիայի իրավապահ մարմինները նավ են առևանգել, որի վրա հայտնաբերվել է ավելի քան 4,3 տոննա կոկաին։ Այս մասին հաղորդվում է երկրի քաղաքացիական գվարդիայի կայքում։

Նավն առևանգվել է Կանարյան կղզիներից մոտ հազար կիլոմետր հարավ։ Գերատեսչության տվյալներով՝ ոստիկանությունը ձերբակալել է անձնակազմի չորս անդամների՝ Ռումինիայի և Մոլդովայի, ինչպես նաև Իսպանիայի և Մարոկկոյի քաղաքացիների: Գործողությունը տեղի է ունեցել ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի իշխանությունների հետ համագործակցությամբ։ Հայտնի է դարձել, որ այդ նավով թմրանյութ են տեղափոխել Հարավային Ամերիկայից։