Ուզբեկստանի առաջին նախագահի կրտսեր դստեր՝ Լոլա Կարիմովա-Տիլյաևայի և նրա ամուսնու՝ Թիմուր Տիլյաևի հետ կապված ընկերությունը 36 մլն դոլարով վաճառել է Բևերլի Հիլզում գտնվող Le Palais առանձնատունը, գրում է The Wall Street Journal-ը։ Գնորդի անունը անհայտ է։

Մոտ 4450 քմ մակերեսով առանձնատունը ձեռք է բերվել 2013թ. Ըստ Variety-ի՝ զույգն այն գնել է 33 մլն դոլարով։ «Մուհամեդ Հադիդի կողմից կառուցված այս հսկայական առանձնատունն ունի փակ լողավազան, 200 հյուրերի համար նախատեսված պարասրահ, 40 հոգու համար նախատեսված կինոթատրոն, ստորգետնյա ավտոտնակ՝ ավելի քան 10 մեքենայի համար և մերսման սենյակ»,- գրում է պարբերականը:

Լոլա Կարիմովա-Տիլյաևան և Թիմուր Տիլյաևը չեն պատասխանել The Wall Street Journal-ի հարցումներին:

Այն, որ Լոլա Կարիմովային պատկանում է Լոս Անջելեսի չորս շքեղ պալատները՝ Բել Էյր շրջանում, որը ամենանորաձև ու ամենասիրվածներից է հայտնիների կողմից, հայտնի դարձավ 2015թ:

2020 թվականին հաղորդվել է, որ վաճառվում է երեք վիլլա։ Այս վիլլաները 2014 թվականին գնվել են 16,1 միլիոն դոլարով և տրվել վարձով։ Լոլա Կարիմովան և Թիմուր Տիլյաևն ապրում էին, ըստ Variety-ի, Բևերլի Հիլզի Le Palais առանձնատանը։ Այն գտնվում է Լոլա Կարիմովայի օծանելիքի խանութից՝ The Harmonist-ից մի փոքր քայլում:

Այս տունը նրանց ամենաթանկ սեփականությունը չէ։ Պարբերականը գրել էր, որ ընտանիքն ապրում է Բևերլի Հիլզում, Փարիզում և Շվեյցարիայում գտնվողն առանձնատներում։ Նրանք Ժնևում ունեն տուն, որը գնել են 47 միլիոն դոլարով։