Ռուսաստանցի հայտնի ռոք երաժիշտ Յուրի Շեւչուկը մտադիր է իր նոր համերգային ծրագրով հանդես գալ ԱՊՀ բոլոր երկրներում:Այդ մասին երաժիշտը հայտարարել է «Վեստիի» հարցազրույցում` միաժամանակ նկատելով, որ Հայաստանում եւ Վրաստոնում, որտեղ չկան սարքավորումներ, ձեռնտու չէ դրանք Պետերբուրգից տեղափոխելը:
«Հայաստանում, կարծում եմ, միլիոն բնակիչ է մնացել, Վրաստանում` երկու միլիոն: Բոլորը հեռացել են, քիչ երիտասարդություն կա, ո՞ւմ առջեւ պետք է հանդես գանք: Մենք ծրագիրը տեղափոխում ենք Պետերբուրգից, մենք դրանում ոչ միայն ստեղծագործական, հոգեւոր, այլեւ նյութական ներդրում ենք ունեցել: Մենք իսկապես խոշոր ծրագիր ենք իրականացրել: Ես չեմ պարծենում, բայց դա փաստ է: Ուստի կցանկանայի ինչ-որ կերպ ետ վերադարձնել ծախսերը»,- ասել է երաժիշտը:




























