Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության երրորդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը ոչ ոքի՝ 2:2 հաշվով ավարտեց հանդիպումն անգլիացիների հետ։ Մայքլ Ադամս - Լեւոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան - Նայջել Շորթ պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։ Վլադիմիր Հակոբյանը սեւերով պարտվեց Գեւեյն Ջոնսին։ Հայաստանի հավաքականին պարտությունից փրկեց Գաբրիել Սարգսյանը, որը սպիտակներով առավելության հասավ Նիկոլաս Պերտի նկատմամբ։
Հասանելի է
русскийՏեղադրություն




























