Հայաստանի երկու օդանավակայաններում («Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններ) 2023 թվականին ուղևորահոսքը կազմել է 5 միլիոն 425 հազար 82 մարդ։
«Զվարթնոց» օդանավակայանում ուղեւորահոսքը կազմել է 5 330 314 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 94 768 մարդ։
Հիշեցնենք, որ այս ցուցանիշը 2022 թվականին կազմել է 3 միլիոն 698 հազար 256 մարդ։
Սա թույլ է տալիս ենթադրել, որ 2023 թվականին 2022 թվականի համեմատ ուղևորահոսքն աճել է 1 726 826 մարդով կամ 46%-ով, իսկ 2021 թվականին այս ցուցանիշը կազմել է 2 մլն 381 հազար 680 մարդ, այսինքն՝ 3 մլն-ով պակաս, քան 2023 թվականին։
Արամ Դանիելյան




























