Ոստիկանները, նոյեմբերի 6-ին, ժամը 17.30-ին, Սյունիքի մարզի Դաստակերտ քաղաքից բերման է ենթարկել 40-ամյա մի տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա խոստովանել է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից փախցրել է «Մերսեդես-Բենց ՄԼ-320» մակնիշի ավտոմեքենա եւ նույն օրը վթարի է ենթարկվել Երեւան քաղաքի Շենգավիթ համայնքում:

Վթարի հետեւանքով, վտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է շուրջ 1.500.000 դրամի նյութական վնաս:

Կատարվում է հետաքննություն: