Գյումրիի Շահումյան փողոցի թիվ 190/3 շենքի մոտ, նոյեմբերի 6-ին, ժամը 19.30-ի սահմաններում «Պեժո»  մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «Լադա-Պրիորա-2170» մակնիշի ավտոմեքենային, ապա վրաերթի է ենթարկել մայթին կանգնած 58-ամյա մի կնոջ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի ենթարկված կինը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն: