Գեղադիր-Գառնի ճանապարհի 1-կմ-ին, նոյեմբերի 5-ին, ժամը 21:30-ին, «Մերսեդես-բենց G 55 AMG» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել ձորը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ հաջորդ օրը, ժամը 10.00-ին, մահացել:

Վթարի հետեւանքով հրդեհ է բռնկվել, եւ ավտոմեքենան մասամբ այրվել է:

Կատարվում է քննություն: