Վանում, հոկտեմբերի 23-ի ուժգին երկրաշարժից տուժածների համար ստամբուլահայ համայնքի օգնությունը Պոլսո Հայոց պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ, ծայրագույն վարդապետ Թաթուլ Անուշյանն անձամբ է տարել Վանի նահանգապետարան։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Պոլսո Հայոց պատրիարքարանից, Պոլսո Հայոց պատրիարքանաի հոգեւոր առաջնորդին Վանի նահանգապետարանում ընդունել է Վանի փոխնահանգապետ Աթայ Ուսլուն, քանի որ նահանգապետ Մունիր Քարաօղլուն այդ պահին գտնվելիս է եղել աղետի գոտում։
Վարդապետ Թաթուլ Անուշյանը Վանի երկրաշարժից տուժածների համար Վանի փոխնահանգապետին է ստամբուլահայ համայնքի կողմից հավաքած 40 հազար լիրա գումարը։




























