Հարավաֆրիկյան հանրապետության Կվազուլու-Նատալ նահանգում ավտոբուսը վթարի է ենթարկվել. զոհվել է իշխող «Աֆրիկյան ազգային կոնգրես» քաղաքական կուսակցության ինը անդամ, հայտնում է SABC հեռուստաալիքը։
Իր հայտարարության մեջ կուսակցությունը հաստատել է, որ իր անդամները տուն էին վերադառնում Դուրբանի Մոզես Մաբհիդա մարզադաշտում իրենց նախընտրական մանիֆեստի շնորհանդեսից:
Կուսակցության հազարավոր անդամներ ավտոբուսներով ուղևորվել էին Կվազուլու-Նատալ՝ լսելու կուսակցության նախագահ և երկրի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի ելույթը:
Ըստ նախնական տեղեկությունների, ավտոբուսը շարժվելիս է եղել Մոզես Մաբհիդա մարզադաշտից, երբ շրջվել է։ Տուժածները հոսպիտալացվել են։





























