Զենքի մատակարարումների կեսը ժամանակին չի հասնում Ուկրաինա։ Դա բարդացնում է աշխատանքը ռազմաճակատում, «Ուկրաինա. 2024 թվական» ֆորումում հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, հայտնում է РБК-Ուկրաինան։
«Քանի որ իրավիճակը միշտ դինամիկ է, միշտ փոփոխվող, ուստի 50%-ը ժամանակին չի գալիս։ Եթե նայենք հակառակորդին, ապա նրանց տնտեսությունը մոտավորապես 2 տրիլիոն է, և պատերազմի համար նրանք օգտագործում են մինչև 15 տոկոսը, ինչը կազմում է ավելի քան 150 միլիարդ դոլար»,- ասել է ուկրաինացի նախարարը։
Ըստ Ումերովի, ուշացումների դեպքում Ուկրաինան մարդիկ ու տարածքներ է կորցնում։
«Սա պատերազմ է, որտեղ դաշնակիցները պետք է ժամանակին ապահովեն առաքումը, քանի որ պատմության մեջ երբեք պատերազմ չի մղվել առանց օդում գերազանցության», - ասել է նա:
Ումերովը հավելել է, որ Ուկրաինան «անում է ամեն հնարավորն ու անհնարինը», բայց առանց զենքի ժամանակին մատակարարումների աշխատանքը դժվարանում է։





























