Կիրակի գիշերն անկարգություններ են տեղի ունեցել Վոտանիկոս շրջանում՝ Աթենքի գյուղատնտեսական համալսարանի մոտ, ինչի հետևանքով այրվել է երկու ավտոբուս և մեկ ավտոմեքենա։
Ըստ պետական ERT հեռուստաընկերության՝ ժամը 01:00-ի սահմաններում համալսարանում համերգին ներկա 40 հոգի դուրս են եկել Աթենքի պողոտա, հրդեհել և քարեր նետել անցնող մեքենաների վրա։
Հատուկ նշանակության ուժերն արագ միջամտել են՝ կիրառելով արցունքաբեր գազ և քիմիական նյութեր, մինչ հրշեջները մարել են կրակը:
Բռնի միջադեպեր են տեղի ունեցել նաև կիրակի վաղ առավոտյան Արիստոտելի համալսարանի մոտ՝ հյուսիսային Սալոնիկ նավահանգստային քաղաքում:
Մի խումբ անձինք մոլոտովի կոկտեյլներով և քարերով հարձակվել են ոստիկանների վրա, հրկիզել շինարարական տեխնիկա, մեքենաներ և աղբամաններ։
Ոստիկանները միջամտել են՝ բերման ենթարկելով ութ հոգու, որոնք հետագայում ազատ են արձակվել առանց մեղադրանքի:
Միջադեպերից ոչ մեկում տուժածներ չկան։





























