Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիսթան և Բելուդջիստան նահանգներում վերջին երկու օրերին առգրավվել են 1.6 տոննա արգելված թմրանյութեր, հայտնում է Mehr-ը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը:
Գեներալ Դուստալի Ջալիլյանի խոսքերով, թմրամիջոցների դեմ պայքարի գործողության ընթացքում Սարավանում և Խաշայում ոստիկանները առգրավել են 1635 կիլոգրամ ափիոն:





























