«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2011 թ. հոկտեմբերի դրությամբ հանդիսանում է Հայաստանի խոշորագույն գործատուն: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի հրապարակման` այս ընկերության աշխատողների միջին ցուցակային թիվը 7385 է: Երկրորդ տեղում «Հայռուսգազարդն» է` 6002:
Մյուս ընկերությունները զգալիորեն զիջում են այս երկուսին: Այսպես` երրորդ տեղում գտնվող «Հարավկովկասյան երկաթուղին» ունի 4367 աշխատող, որին հաջորդում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 3196:
«Հայփոստում» աշխատում է 3134 մարդ, «ԱրմենՏելում»` 3092:
Պարապուրդի մատնված «Նաիրիտ գործարան»-ը նույնպես խոշոր գործատուների ցանկում է` 3003 աշխատող եւ 7-րդ տեղ:
Հայկական ատոմակայանը, որտեղ վերջերս 140 աշխատակիցներ աշխատավարձի բարձրացում էին պահանջում, նույնպես խոշոր գործատու է` 1771 աշխատակից: Այս ցուցանիշով ՀԱԷԿ-ը եզրափակում խոշոր գործատուների տասնյակը:




























