Նախորդ տարիներին ամբողջ աշխարհում ակտիվացել է կրիտիկական մետաղների հետ կապված հարցերի քննարկումը, դրանց կորզման հարցերի քննարկումը, եւ եթե այս թեման մենք սկսում ենք Հայաստանում քննարկել եւ բերել ակադեմիական մակարդակ, ես կարծում եմ՝ այն բոլոր նպատակները, որ մենք ունենք ոլորտի զարգացման եւ այս ոլորտում աշխարհում մեր տեղն ունենալու առումով, մենք այդ նպատակներին կհասնենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 29-ին, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում «ՀՀ-ում լիթիումի ուսումնասիրությունների արդի վիճակը և կորզման հիմնախնդիրները» աշխատաժողովի ժամանակ նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը:
«Շատ կարեւոր է սպասվող քննարկումների ժամանակ լսել ու տեսնել այն առաջարկները, որոնք կլինեն թե մասնագիտական հանրությթի, թե կազմակերպությունների կողմից, թե լսելի կլինի կառավարության համար, թե կառավարությունն ինչ քաղաքականություն պետք է որդեգրի այդ քայլերի իրականացման ընթացքում:
Նման աշխատաժողովների կազմակերպումը, դրանց աջակցելը շատ կարեւոր գործ է մեր պետության կայացման շրջանակներում»,- ընդգծեց փոխնախարարը:





























