Կառավարության կողմից առաջադրած Գարեգին Բաղրամյանն այսօր` փետրվարի 29-ին, ԱԺ իշխող խմբակցության կողմից ընտրվեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ։
ԱԺ հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը ԱԺ-ում հայտնեց, որ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 67 պատգամավոր, անվավեր քվեաթերթիկ չի եղել և բոլորն էլ կողմ են քվեարկել։
Հիշեցնենք, որ նա մինչ այժմ ևս զբաղեցնում էր այդ պաշտոնը։ Ժամկետը լրանալու կապակցությամբ կառավարությունը կրկին առաջադրել էր նրա թեկնածությունը։
Կառավարությունը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել էր Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։ Նա նույնպես 67 պատգամավորի կողմ քվեարկությամբ ընտրվեց այդ պաշտոնում։
Նա նույնպես մինչ այս զբաղեցնում էր այդ պաշտոնը, լրացել էր պաշտոնավարման ժամկետը։
Հիշեցնենք, որ 2016-2018 թթ. Գեղամ Գևորգյանը ղեկավարել է Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը, եղել է ՀԲ-ի առևտրի խթանման և ենթակառուցվածքի ծրագրի գրասենյակի ղեկավարը: 2018-ին նշանակվել է Գյուղատնտեսության նախարար, 2019-ին՝ ՄՊՀ նախագահ:





























