Թերթը գրում է, որ Աժ-ին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ՝ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը, ով եւս Աժ նախագահի թեկնածուների թվում էր, չի համաձայնել ստանձնել Աժ նախագահի պաշտոնն այն պատճառով որ այս ընթացքում Աժ նիստեր գրեթե չեն լինելու: 

«Նա իր մտերիմների հետ զրույցում ասել է, որ ըստ ամենայնի, մեկ-երկու նիստ կլինի փետրվարին, իսկ մարտից արդեն հարցականի տակ է խորհրդարանի ճակատագիրը, ուստի չարժե մրոտվել»,- գրում է «Ժողովուրդ»-ը: