Թերթը գրում է, որ իր աղբյուրներ ի համաձայն, օրերս Ավանի «Հարսնաքար» ռեստորանում տեղի է ունեցել Երեւան քաղաքի ոստիկանապետ Ներսես Նազարյանի դստեր ծննդյան արարողությունը:
«Միջոցառման մեջ մամուլին հետաքրքրող հատվածը, բնականաբար,հրավիրյալներն են: Թերթը տեղեկացավ, որ ներկա են եղել նաեւ ՀՀ նախկին ուներկա ոստիկանապետերը` Ալիկ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը: Ալիկ Սարգսյանը, սակայն, խնջույքին մասնակցել է մոտ 20 րոպե եւ արագ հեռացել: Հիշեցնենք, որ Սարգսյանի նշանակման օրվանից մինչ ազատումն անվերջ խոսվում է, որ նրան կփոխարինի Նազարյանը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ»,- գրում է «Ժողովուրդ»-ը:




























