Թերթը գրում է, որ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում նշանակվելուց հետո ոստիկանական ստորաբաժանումների ղեկավար ներկայացուցիչների հետ առաջին հանդիպման մեկնարկին Վովա Գասպարյանը լարված մթնոլորտը փորձել է լիցքաթափել բավականին յուրօրինակ ձեւով:
«Երբ բոլորը ոստիկանության կոլեգիայի նիստերի դահլիճում լուռ սպասելիս են եղել նոր պետին,Գասպարյանը ներս է մտել եւ ներկաներին ողջունել հետեւյալ կերպ. «Բարեւ ձեզ, միլիցիա-պեպելնիցաներ», ինչից հետո սկսել է ծիծաղել: Դահլիճում նախ խուճապային լռություն է տիրել, ինչից հետո արագ կողմնորոշվողները նույնպես սկսել են ծիծաղել, սրանց հետեւել են ուշ կողմնորոշվածները»,- գրում է «Հայկական ժամանակ»-ը:




























