Թերթը գրում է, որ Հովիկ Աբրահամյանին շտաբի պետի պաշտոնը առաջարկվել էր դեռ ամիսներ առաջ, սակայն, թերթի տեղեկություններով, Աբրահամյանը չէր համաձայնել միանգամից գնալ շտաբ՝ փորձելով ճշտել, թե դրա դիմաց իրեն ի՞նչ է առաջարկվելու։
«Եվ ահա, մեր տեղեկություններով, այդ «բազարն» ավարտվել է նրանով, որ եթե ՀՀԿ-ն կարողանա քաղաքական մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում, ապա վարչապետի պաշտոնը Սերժ Սարգսյանը վստահելու է հենց Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը։




























