Հայաստանի ազգային արխիվի նախաձեռնությամբ մինչեւ 2015 թվականը հրատարակվելու է «Վշտապատում» եռահատորյակը, որում ներկայացվելու են Հայոց ցեղասպանոթւյան ականատեսների վկայությունները: Այդ մասին նոյեմբերի 8-ին կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանի Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը:
Նրա խոսքով, «Վշտապատումի» ամեն մի հատորը բաղկացած է լինելու 500 էջից. «Արդեն պատրաստ է առաջին հատորը, այժմ այն թարգմանվում է ռուսերեն եւ անգլերեն: Հրատարակության է պատրաստվում երկրորդ հատորը: Առաջին հատորը նվիրված է Վանի նահանգին, երկրորդը` Բիթլիսին, երրորդը` Էրզրումին»:
Վիրաբյանը նշել է,թ ե առայժմ պարզ չէ, թե ինչ տպաքանակով է հրապարակվելու եռահատորյակը, քանի որ այն տպվելու է բարերարների գումարներով: Համենայն դեպք, տպաքանակը գերազանցելու է մի քանի հազար օրինակը:
Եռահատորյակը կոչվում է «Վշտապատում», քանի որ դեռ 1916-ին սկսված նախագծի շարունակությունն է, երբ մեծ գրող Հովհաննես Թումանյանի նախաձեռնությամբ հանձնաժողո էր ստեղծվել, որը հավաքում էր Ցեղասպանությունից մազապուրծ հայերի վկայությունները:
Փաստաթղթերը պահվել են Հայաստանում, սակայն երբեք չե օգտագործվել պատմագրության մեջ:




























