Պորտո Կարասում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության օրերին տեղի է ունենում նաեւ Եվրոպական շախմատային միության Գլխավոր ասամբլեան: Որոշում է ընդունվել 2012թ. հունվարի 1-ից Եվրոպայի պաշտոնական մրցաշարերում արգելել մինչեւ 40-րդ քայլն առաջարկել ոչ ոքի:
Նաեւ որոշվել է դրես-կոդ մտցնել պաշտոնական մրցումների մասնակիցների համար, հաղորդում է europechess.net–ը:




























