Լյուքս դասի Pinault-Printemps-Redoute SA (PPR) ապրանքների ֆրանսիացի արտադրող, Gucci-ի եւ Yves Saint Laurent-ի սեփականատերը մտադիր է ձեռք բերել իտալական Brioni նորաձեւության տունը` տղամարդու դիզայներական հագուստի սեգմենտում իր դիրքերն ամրապնդելու համար:
Ինչպես հաղորդում է РБК գործակալությունը, գործարքի արժեքը չի հրապարակվում: PPR-ն նախատեսում է ավելի ակտիվորեն առաջ մղել Brioni-ն զարգացող շուկաներում` տեսականու ընդլայնմամբ եւ նոր խանութների բացմամբ:



























