Ֆրանսիայի Էքս-ան-Պրովանսում գտնվող Միջերկրածովյան միջնադարյան հնագիտական լաբարատորիան, նոյեմբերի 16-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-18:00-ին միջոցառում է կազմակերպում` Հետազոտությունների օր` նվիրված Շիրակի շրջանի միջնադարյան ժառանգության հետազոտմանը: Այդ մասին հայտնում է «Nouvelles d`Arménie»-ին:

Պատրիկ Տոնապետյանի գլխավորած հնագետ-միջնադարյան պատմությամբ զբաղվողների խումբը հայտնելու է Երերույքի վերջին պեղումների մասին, ինչպես նաեւ կներկայացվեն զեկուցումներ Երերույքի բազիլիկի առանձնահատկությունների վերաբերյալ:

Հնագիտական պեղումների ընթացքում, որոնք սկսվել են 2009-ին, արձանագրվել է, որ Երերույքի բացառիկ բազիլիկը կառուցվել է 5-6-րդ դարերում, որը համապատասխանում է հայոց պատմության վաղ քրիստոնեական շրջանին: Հիշեցնենք, որ Հայաստանի քրիստոնեացումն սկսվել է 4-րդ դարում: