Fox ստուդիան մեկնարկում է այս տարվա կինոհիթի` «Կապիկների մոլորակի ապստամբության» շարունակության նախագիծը: Այդ նպատակով պրոդյուսերները նախօրոք ստացել են Էնդի Սերքիսի համաձայնությունը` եւս մեկ անգամ Կեսարի` պրիմատների առաջնորդի դերը կատարելու համար:

Հատկանշական է, որ Fox-ը սկզբից դերասանի հետ մի քանի ֆիլմերում նկարահանվելու պայմանագիր չի ստորագրել, ինչպես ռեժիսորի եւ սցենարիստի պարագայում, ինչի շնորհիվ Սերքիսը յոթանիշ գումար կստանա, հայտնում է BCM.ru-ն:

Էնդի Սերքիսը առաջին անգամը չէ, որ պրիմատի դեր է տանում. կենդանիների վզակալին նա ծանոթացել է դեռեւս Փիթեր Ջեքսոնի «Քինգ-Քոնգ» ֆիլմի աշխատանքների ընթացքում: Նա նաեւ «Մատանիների տիրակալը» եռագրությունում  Գոլլումի դերակատարն է:

Ի հավելումն նշենք, որ «Կապիկների մոլորակի ապստամբությունը»  ֆիլմի դերի համար Fox-ը մտադիր է Սերքիսին առաջադրել «Օսկար»-ի: