Թուրքիայի Դյուզջե քաղաքի խաչմերուկներից մեկում երկու մեքենա բախվել են միմյանց։ Մեքենաներից մեկը բախման հետեւանքով մտնում է սպասքի խանութ, իսկ մյուսը՝ հարվածում նույն խանութի ցուցափեղկին։
Խանութի անվտանգության տեսախցիկները ֆիքսել են թե մեքենաների բախման պահը, թե խանութ մտնելը։ Վնասվածքներ ստացած երկու ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց։

























