Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանն ազատվել է ՍԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով և «Տեսչական մարմինների մասին» օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Դավիթ Կարապետյանին ազատել սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:

Նշենք, որ Գեւորգ Պապոյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՔՊ ցուցակում հաջորդ համարը՝ Դվիթ Կարապետյանը: Պապոյանը նախօրեին նշանակվել է էկոնոմիկայի նախարար եւ վայր դրել պատգամավորի մանդատը:

Գեւորգ Պապոյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՔՊ-ից Դավիթ Կարապետյանը. ԿԸՀ-ի որոշումը