Աշխարհում տարեկան մահանում է 160 միլիոն իգական սեռի սաղմ, իսկ կանանց սակավությունը կարող է շատ ավելի մեծ ազդեցություն ունենալ մարդկության վրա, քան գլոբալ տաքացումը: Այդպիսին են վերջին հետազոտությունների արդյունքները, եւ ժողովրդագիրներն ահազանգում են, քանի որ վերջին շրջանում աշխարհում ծնվում են ռեկորդային քանակությամբ քիչ աղջիկներ, եւ չնայած բնակչության աճին` աղջիների եւ տղաների հարաբերակցությունը փոխվում է հօգուտ տղաների:
Բրիտանական The Telegraph հրատարակչությունը ներկայացնում է վիճակագրություն. Հնդկաստանում եւ Վիետնամում դիսբալանսը վառ է արտահայտված (112 տղա, 100 աղջիկ), հետո գալիս են Հնդկաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Սերբիան, Բոսնիան (120 տղա, 100 աղջիկ):
Հնդկաստանի եւ Չինաստանի իշխանությունները արգելք են դրել աբորտների վրա, պայմանավորված երեխայի սեռի հետ, սակայն դա էլ չի փրկի իրավիճակը: Չինաստանում երիտասարդ կանանց սակավությունը ստիպում է տղամարդկանց իրենց կողակից փնտրել այլ երկրներում:




























