Հարավային Կովկասի տարածաշրջանում խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, դիվանագիտական ճանապարհով` կողմերի քաղաքական ջանքերի շնորհիվ: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Նորվեգիայի ԱԳ նախարար Յունաս Գար Ստյորեն: Նա Հայաստան է ժամանել երկօրյա պաշտոնական այցով:

Յունաս Գար Ստյորեի խոսքով, ղարաբաղյան հակամարտության դեպքում Նորվեգիան աջակցում է ԵԱՀԿ ՄԽ եւ միջազգային հանրության ջանքերը: Միեւնույն ժամանակ, դիվանագետը, փաստացի խուսափեց NEWS.am-ի թղթակցի հարցից, թե Նորվեգիայի կառավարությանը չի անհանգստացնում հավանականությունը, որ Ադրբեջանը կարող է նորվեգական ատյաններից ստացած եկամուտները կարող է օգտագործել նոր սպառազինությունների գնման համար` հաշվի առնելով, որ այդ նպատակով այժմ էլ ահռելի գումարներ է ծախսում, նաեւ ինչպես է նախարարը վերաբերվում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությանը:

«Նորվեգիան լավ, տեւական հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, մասնավորապես տնտեսական ոլորտում: Նավավերամշակման ոլորտում զբաղված նորվեգական ընկերությունները համապատասխանում են ամենաբարձր չափորոշիչներին»,- նշել է նա: Նշենք, որ Ադրբեջանում գործում են մի քանի նորվեգական ընկերություններ: