Նորվեգիան փոփոխություններ չի կատարել ներգաղթի քաղաքականության մեջ Ուտոյա կղզու ողբերգությունից հետո: Այդ մասին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը:
Նորվեգիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել այն ցավակցությունների համար, որ հայտնեցին ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ հասարակ քաղաքացիները, եւ ընդգծել է, թե Նորվեգիայի իրավապահներն անում են հնարավորը Նորվեգիայի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար:
Միեւնույն ժամանակ նախարարն ասել է, թե ողբերգությունից հետո Նորվեգիան փոփոխություններ չի կատարել ներգաղթի քաղաքականության մեջ: Նորվեգիան հավատարիմ է մնում ժողովրդավարության, թափանցիկության սկզբունքներին, ասել է նախարարը` հավելելով, որ անհրաժեշտ է սերտորեն համագործակցել տրանսահմանային հանցագործության եւ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում:
Նշենք, որ հուլիսի 22-ին Անդերս Բերինգ Բրեյվիկը տասնյակ մարդկանց էր գնդակահարել Ուտոյա կղզում:




























