Պետությունը եւ բիզնեսը պիտի հանդես գան որպես հուսալի գործընկերներ: Այդ մասին այսօր հայտարարեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միութան համաժողովի իր բացման խոսքում:
Պետությունը, նշեց նա, իր կողմից ձեռնամուխ է լինում տնտեսվարման միջավայրի դյուրացման ծրագրերին: «Բիզնեսին հարկավոր են խթաններ` մենք դրանք ապահովելու ենք: Կառավարության քայլերն այս ողղությամբ արժանանում են ձեր գնահատականին եւ տալիս են տեսանելի արդյունք», - նշեց երկրի ղեկավարը: Կատարված միջոցառումերի մի մասն են հարկային արտոնությունները տնտեսվարողներին, ազատ տնտեսական գոտիների ծրագիրը եւ այլ նախագծեր: «Մեր օրակարգը տարաբնույթ է: Սակայն մենք ունենք մի ընդհանուր նպատակ` ապրել վերելքի ուղին հատող Հայաստանում, հանուն մեր արժեքների:: Հաջողությունն իրեն սպասել չի տա: Չեմ կասկածում, որ կիսում եք այս վսահությունը», - հավելեց նախագահը:




























