Հռչակավոր խորհրդային ծանրորդ Վասիլի Ալեքսեեւը բուժման է մեկնել Մյունխենի սրտաբանական կենտրոն: Այդ մասին Ռոստովի մարզի կառավարության նիստում հայտնել է փոխնահանգապետ Սերգեյ Գորբանը:

«Ալեքսեեւը շատ ծանր ֆիզիկական վիճակում է, խնդիրը սիրտն է: Նահանգապետը որոշում է ընդունել, եւ մենք նրան ուղարկել ենք Մյունխեն, հիվանդանոց: Այնտեղ կորոշվի, թե ինչ վիրահատություն է անհրաժեշտ», - Գորբանի խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին:

Նահանգապետ Վասիլի Գոլուբեւը խնդիր է դրել նյութական եւ բժշկական օգնություն տրամադրել Ալեքսեեւի կյանքը փրկելու համար, հաղորդում է Gazeta.ru-ն:

Ալեքսեեւը ծնվել է 1942-ին: Նա 80 համաշխարհային եւ ԽՍՀՄ 81 ռեկորդների հեղինակ է: Ալեքսեեւը 1972թ. Մյունխենի եւ 1976թ. Մոնռելաի Օլիմպիական խաղերի չեմպիոն է, աշխարհի ութակի, Եվրոպայի ութակի եւ ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ: