Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում տղամարդկանց Հայաստանի հավաքականը մրցում է ֆրանսիացիների հետ: Առաջին համարների` Էթյեն Բաքրոյի եւ Լեւոն Արոնյանի պարտիան ավարտվել է 13-րդ քալլում ոչ ոքի:

Շարունակվում են Սերգեյ Մովսիսյան - Մաքսիմ Վաշյե Լագրավ, Լորան Ֆրեսինյե - Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան - Քրիստիան Բոյեր պարտիաները:

Հայաստանի հավաքականը 9 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջին տեղը բաժանում են Ռումինիան, Ադրբեջանը եւ Բուլղարիան` 10-ական միավոր: