Թուրքիայի Վան նահանգում նոյեմբերի 9ի, տեղի ժամանակով 21:23-ին տեղի է ունեցել 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտտնվել է Վան քաղաքից 10 կմ հեռավորության վրա գտնվող Արտամեդում:

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ`  5,6  մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո գրանցվել են եւս 12 հետցնցումներ`  2,8-ից մինչեւ 4,5 մագնիտուդ ուժգնությամբ:

Վանում փլվել է 18 շենք, այդ թվում Բայրամ եւ Ասլան հյուրանոցները, որտեղ եղել են  լրագրողներ եւ Կարմիր մահիկի ներկայացուցիչները:  Նշվում է, որ փլատակների տակ են հայտնվել 100-ից ավել մարդ:

Անմիջապես Վան են ուղարկվել փրկարար-որոնողական խմբեր, որոնք սկսել են մարդկանց հանել փլատակների տակից:

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնել են, որ երկրաշարժը թույլ զգացվել է նաեւ Հայաստանի Հանրապետության արևմտյան հատվածում:

Շիրակի մարզում երկրաշարժը զգացվել է 3 բալ:

Մայրաքաղաքում զգացվել են թույլ ցնցումներ, մոտ 3 բալ: