Թուրքիայի հարավարեւելյան Վան նահանգում հերթական երկրաշարժի հետեւանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին լրագրողներին հայտնել է փոխվարչապետ Բեշիր Աթալայը:
Նա հայտնել է, որ գիշերը փլատակների տակից հաջողվել է ողջ դուրս բերել 20 մարդու: Նրանց մեծ մասը չորսհարկանի հյուրանոցում էին բնակվում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Վերջում փրկարարներին հաջողվել է Կորեայի մի քաղաքացուհու փրկել, հայտնում է CNN-Turk-ը: Նոր ցնցման հետեւանքով ընդհանուր առմամբ 100 մարդ է տուժել:Հիշեցնենք, 5,7 մագնիտուդ հզորությամբ հերթական երկրաշարժը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ին, Երեւանի ժամանակով ժամը 23:23-ին, Վանից 10 կմ հարավ-արեւմուտք: Երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանում:Վան նահանգում հոկտեմբերի 23-ին Վան նահանգում 7,2 մագնիտուդ հզորությամբ ավերիչ երկրաշարժ էր տեղի ունեցել: 600-ից ավելի մարդ էր զոհվել:


























