Պայթեցվել է գազատարը, որով կապույտ վառելիքը Եգիպտոսից հասնում է Իսրայել եւ Հորդանան, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով եգիպտական հատուկ ծառայություններին:
Գազի մատակարարումը ժամանակավորապես ընդհատվել է:Եգիպտական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ հերթական դիվերսիան է կատարվել: Բայց առայժմ շրջանում գործող ծայրահեղական ոչ մի կազմակերպություն գազատարի պայթեցման պատասխանատվությունն իր վրա չի վերցրել:2011թ. սկզբին Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականից հետո այս գազատարը նվազագույնը 5 անգամ պայթեցվել է:
Ըստ իշխանությունների` դիվերսիաների համար պատասխանատու են բեդվինների ցեղախմբերը: Գազատարը հսկելու համար Իսրայելը Եգիպտոսին թույլատրել էր զորքերի լրացուցիչ միավորումներ տեղակայել Սինայի թերակղզում, հայտնում է lenta.ru-ն:




























