Թերթը գրում է, որ Արթուր Բաղդասարյանը Բրյուսելում  հայտարարել էր,    որ այսօրաշխարհում  ապրող  շուրջ 7 մլն հայությունից 1 մլն. ապրում է Եվրոպայում, 2,5-ը`  ՌԴ-ում, ավելի քան 1մլն` ԱՄՆ-ում:

«Այս թվերը բավականին տարակուսելիեն, որովհետեւ 7-ից հանած 4,5 (ՌԴ, Եվրոպա, ԱՄՆ հայության թիվը)` ստացվում է 2,5: Այսինքն` ըստ Արթուր Բաղդասարյանի`  Հայաստանում 2,5 մլն մարդ է  բնակվում: Միչդեռ ըստ պաշտոնական վիճակագրության`  ՀՀ բնակչությունը 3,2 մլն է: Սխալվե՞լ է Բաղդասարյանը,  թե՞ միտումնավոր  իրական թիվ է հրապարակել... Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` Բաղդասարյանը, «աշխարհում»  ասելով, նկատի է ունեցել նաեւ Հայաստա՞նը: ՕԵԿ մամուլի քարտուղար Սուսաննա Աբրահամյանը հայտնեց, որ Ա.Բաղդասարյանը նկատի է ունեցել «առանց Հայաստանի,  այսինքն`  ողջ աշխարհում ապրող հայերին», ինչը նշանակում է, որ Հայաստանը  ողջ աշխարհի`Երկիր մոլորակի մաս չի կազմում»,- գրում է «Ժողովուրդ»-ը: