Ավստրալիայի հարավ-արեւելքում կարկուտ է տեղացել գոլֆի համար նախատեսված գնդակի չափով: Փրկարար ծառայության աշխատակիցների խոսքով, երկնքից թափված սառույցի կտորները վնասել են մոտ 500 տուն:
Հիմնական հարվածը հասցվել է Վիկտորիա նահանգին եւ Բալարաթի շրջանում գտնվող բնակավայրերին: Փրկրարաների օգնությանն են դիմել ավելի քան հազար մարդ: Վնասվել են ծառեր, էլեկրակահաղորդակցման լարեր, որոշ շրջաններում էլ հեղեղումներ են սկսվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ երեկ Վիետնամում տեղի ունեցած ուժեղ հեղեղումների հետեւանքով եղել են մարդկային զոհեր:

























