Լոռիի մարզի Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 1-ին կմ-ում, նոյեմբերի 9-ի երեկոյան, տեղի է ունեցել ավտոպատահար. «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել ձորը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ շրջվել է «Տոյոտա Կորոլլա» մակնիշի 25 UU 054 համարանիշի ավտոմեքենա, ինչի հետեւանքով ավտոմեքենայի վարորդ, 27-ամյա Միքայել Մելքոնյանը եւ ուղեւոր Սեւակ Մխոյանը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել են Տաշիր քաղաքի հիվանդանոց:



























