Այսօր` նոյեմբերի 10-ին, ժամը 10:00-ի դրությամբ, Երեւան-Գորիս-Մեղրի ավտոճանապարհի Սիսիան-Գորիս եւ Քաջարան-Մեղրի հատվածներում քամու ուժգնության հետեւանքով տեսանելիությունը վատթարացել է:
Կապի եւ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բուքի պատճառով առաջանում են ձյան բերվածքներ, որոնց կուտակումները մաքրվում են համապատասխան տեխնիկայի օգնությամբ: Ավտոճանապարհը տեղ-տեղ դժվարանցանելի է, սակայն բաց է երթեւեկության համար:




























