Հայաստանի ոստիկանապետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը շարունակում է վերադասավորումներն ու պաշտոնանկությունները ոստիկանության համակարգում:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից NEWS.am-ին հայտնեցին, որ նոյեմբերի 9-ի հրամանով, գնդապետ Սուրեն Սարուխանյանը ազատվել է ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից եւ գրանցվել է կադրերի ռեզերվում:
Ոստիկանության գնդապետ Արամ Տեր-Թովմասյանը ազատվել է Շիրակի մարզային վարչության պետի պաշտոնից եւ գրանցվել կադրերի ռեզերվում, իսկ նրա փոխարեն նշանակվել է Կարեն Բաբակեխյանը` ազատվելով ԿՀԴՊ (6-րդ) գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալի պաշտոնից:
Պաշտոնից ազատվել եւ կադրերի ռեզերվ է ուղարկվել նաեւ ԿՀԴՊ ԳՎ 4-րդ վարչության պետ, գնդապետ Նազարեթ Մնացականյանը, իսկ նրան այդ պաշտոնում փոխարինել է մայոր Լեւոն Խաչատրյանը:




























