Չինաստանում հանքավայրերից մեկում պայթյուն է որոտացել. փլատակների տակ մնացել է ավելի քան 20 հանքափոր, կան զոհեր:

BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Յունյան նահանգի հանքավայրում:

Գազի պայթյունի հետեւանքով, մահացել է առնվազն 19 հանքափոր. արդեն դեպքի վայր են ժամանել փրկարարները:

Սա վերջին գազից պայթյունը չէ չինական հանքավայրում: Միայն նախորդ շաբաթավերջին է ավարտվել Չինաստանի Հենան հանքավայրում շրջափակման մեջ հայտնված հանքափորներին փրկելու գործողությունը: