Ես իրավունք չունեմ չհավատալու, որ իշխանությունները ազատ եւ թափանցիկ ընտրություններ կանցկացնեն: Այս մասին նոյեմբերի 10-ին կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վարդան Բոստանջյանը:
Բոստանջյանը հիշեցրել է, որ Ազգային ժողովում արդեն ընդունված Ընտրական նոր օրենսգրքի նախագծի աշխատանքային խմբի անդամներից է եղել:
Ըստ պատգամավորի` նոր Ընտրական օրենսգիրքը միջազգային փորձաքննություն է անցել, եւ նրանում խոցելի տեղեր գտնելն անհնար է. «Բայց եթե դուք ցանկանում եք ընտրությունների ժամանակ ինչ-որ բացթողումներ գտնել, հուսով եմ, դա կապված կլինի մեզ հետ, այլ ոչ թե Ընտրական օրենսգրքի: Մենք դեռ չենք հասել այնպիսի բարձր մակարդակի, այնպիսի իրավական ինքնագիտակցության, այնպիսի բարձր սկզբունքների, որպեսզի կարողանանք իրոք ազատ եւ թափանցիկ ընտրություններ անցկացնել»:




























