Հայաստանի տարածքը, նոյեմբերի 11-ի ուշ երեկոյան կգտնվի հյուսիս-արեւմտյան ցուրտ օդային հոսանքների ազդեցության ներքո: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ըստ այդմ, ննոյեմբերի 11-ին ուշ երեկոյան եւ 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտիներում ձյուն:

Առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում 18-23մ/վրկ արագությամբ, լեռնային շրջաններում եւ լառնանցքներում սպասվում է բուք, ճանապարհներին` մերկասառույց, տեսանելիության վատացում եւ դժվարանցանելիություն:

Օդի ջեիմաստիճանը 12-ի ցերեկը եւ 13-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով:

Երեւանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ, նոյեմբերի 12-ի երեկոյան ժամերին հնարավոր է ձյուն: