Պարզվել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը գտնված 20-35 տարեկան կիսայրված կնոջ դիակի ինքնությունը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 13-ին, Արարատի մարզի Ոսկետափ գյուղի գերեզմանատանը հարակից նախկին էլեկտրական ենթակայանի շենքում հայտնաբերվել էր 20-35 տարեկան, միջին կազմվածքի,

150-160 սմ հասակ ունեցող անձը չպարզված կնոջ կիսաայրված դիակ:

Հագուստներն այրված էին, պահպանվել էր մազերի մետաղյա հերակալը:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ եւ համաձայն, նոյեմբերի 9-ին, ստացված գենետիկ փորձաքննության եզրակացության՝ հայտնաբերվածը Երեւանում հաշվառված, 23-ամյա Ալվինա Հովհաննիսյանն է, ով հոկտեմբերի 13-ից որպես անհայտ կորած հետախուզվում էր ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից:

ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: