Ռեժիմն անցել է ռեպրեսիաների եւ դա օրինաչափ է, այլ տարբերակ չունի։ Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյյանը:

«Սակայն ովքեր են թիրախում։

Թիրախները երկու տիպի է կարելի բաժանել.

1. Մահաբերին անձնական վիրավորանքներ տվողները,
2. ուժային եղանակով դիմադրություն ցուցաբերելու հավակնությեւններ ունեցողները։

Երկու տարբերակում էլ քաղաքական բաղադրիչը բացակայում է եւ չի կարող մոբիլիզացնել լայն հանրությանը։

Ռեժիմի իրական հոգեւարքը, որի սոցիալական պատվերը թեւածում է օդում, կսկսվի, եւ դրական արդյունքի կբերի, երբ ձեւավորվի քաղաքական օրակարգ եւ քաղաքական դիսկուրս։ Միայն հասուն քաղաքական գործընթացն է կարող ռեժիմին տանել պարտության։ 

Մնացած տարբերակները լուսանցքից դուրս են հայտնվում ու պետք չի ժողովրդին մեղադրել, որ հայհոյանքները, կամ զինված պայքարը նրան ոտքի չի բարձրացնում»։