Ամերիկյան դոլարը, 2 օր առաջ հասնելով իր փոխարժեքի պիկին` 385.42 դրամ, սկսել է զիջել դիրքերը:

«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` նոյեմբերի 10-ին դոլարի միջին փոխարժեքը կազմել է 383.26 դրամ` երեկվա համեմատ էժանանալով 0.21 տոկոսով կամ 0.79 կետով:

Ընդհանուր առմամբ` բորսայում վաճառվել է 650 հազ. դոլար: Նշենք սակայն, որ առեւտրային նստաշրջանի վերջում դոլարի նկատմամբ պահանջարկ է եղել ավելի բարձր փոխարժեքով, սակայն չի բավարարվել:

Կանխիկ արտարժույթի շուկայում եւս նկատվում է դոլարի էժանացում: Դոլարը գնվում է առավելագույնը 382.5 դրամով, վաճառվում նվազագույնը 384.5 դրամով: